Արա Աբրահամյանի կառույցները անշարժ գույք են ձեռք բերել Մոսկվայի կենտրոնում

27.02.2015
Արա Աբրահամյանի կառույցները անշարժ գույք են ձեռք բերել Մոսկվայի կենտրոնում

«Ազգային մեդիախումբը» Պուշկինսկի հրապարակում գտնվող շինությունը, որտեղ մինչև 2011թ. եղել է «Իզվեստիա» թերթի խմբագրությունը, կարող էր վաճառած լինել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կառույցներին:

Մինչ այդ գործարքը Մոսկվայի կենտրոնում գտնվող լեգենդար օբյեկտի վերականգնման կապալառու էր ընտրվել Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբը: Նոր տերերին անհրաժեշտ կլինի մոտ 500 մլն դոլար, որպեսզի նախկին խմբագրության տեղում կառուցի ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր:

Անցած շաբաթ «Ազգային մեդիախումբը» հայտարարեց, որ դուրս է եկել «Իզվեստիայի» կանոնակարգային կապիտալից, որտեղ իրեն էր պատկանում 73%-ը:

«Իզվեստիա» ԲԲԸ հաշվեկշռում է Պուշկինսկի հրապարակում գտնվող շինությունը. այստեղ մինչև 2011թ. եղել է նույնանուն թերթի խմբագրությունը:

«Իզվեստիա» ԲԲԸ բլոկփաթեթը պատկանում է Phorbas Holding օֆշորին, որը շուկայում կապում են նավթային ԼՈՒԿՕՅԼ նավթային ընկերության հետ:

«Ազգային մեդիախմբում» չեն մեկնաբանում գործարքը, այդ պատճառով էլ մինչ օրս գնորդների մասին պաշտոնական տեղեկություն չկա:

Սակայն օրերս «Իզվեստիա» ԲԲԸ-ն հայտարարեց նոր գլխավոր տնօրենի նշանակման մասին. նոր տնօրենը Սերգեյ Ժդանկինն է, որը նմանատիպ պաշտոն է զբաղեցնում «Համաձայնություն» ՓԲԸ-ում:

«Համաձայնության» սեփականատերը Արա Աբրահամյանն է:

Բացի դրանից՝ Սերգեյ Ժդանկինը առաջադրված է «Իզվեստիայի» տնօրենների խորհրդում, ինչպես Ալեքսեյ Լիսանսկին և Վարդան Խաչատրյանը (նրան և Արա Աբրահամյանի որդուն՝ Վլադիսլավին է պատկանում «Էտալոն» բժշկական կենտրոնը):

«Իզվեստիա» համալիրը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս և բաղկացած է 2 շինությունից: Դրանք են՝ տպագրական կոմբինատը և 21 հազար քմ մակերեսով տարածքում նախկինում եղած «Իզվեստիայի» խմբագրությունը:

Ներդրումային պայմանագրի համաձայն՝ «Իզվեստիայի» տեղում «Լեգասի» ընկերությունը պետք է կառուցի ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր՝ 168 հազար քմ տարածքով:

2012թ. աշնանը հայտնի դարձավ, որ «Լեգասին» որպես կապալառու ներգրավել է «Տաշիր» խմբին:

«Տաշիրը» մինչ օրս չի քննարկում իր մասնակցությունը այդ նախագծին: Խմբի մամլո ծառայությունը չի մեկնաբանում շուկայի մասնակիցների ենթադրությունը, որ «Տաշիրը» գնել է «Ազգային մեդիախմբից» «Իզվեստիա» ԲԲԸ-ի փաթեթի մի մասը:

Մինչ այդ «Տաշիրն» ու «Համաձայնությունը» համագործակցության փորձ ունեցել են: 2009թ. ճգնաժամիժամանակ Տաշիրը «Համաձայնությունից» գնել էր «Մոսկվա սիթի» գործարար կենտրոնի գրասենյակային-հյուրանոցային համալիրի նախագծի կեսը: