Իսակովի պողոտայի նշած հատվածը թունելի մեջ

21.06.2021
Իսակովի պողոտայի նշած հատվածը թունելի մեջ

 Իսակովի պողոտայի նշած հատվածը թունելի մեջ առնելով, մտահղացման հեղինակների կարծիքով, այդ կերպ հնարավոր կլինի ոչ միայն ֆիզիկապես միացնել ճանապարհի երկու կողմերում գտնվող օբյեկտները, փոքրացնել դեպի լիճ տանող ափեզրի թեքության անկյունը։
Առողջ քաղաքային միջավայր ունենալու առաջին պայմանը կանաչապատ տարածքների առկայությունն է։ Կանաչ տարածքները ոչ միայն քաղաքի բնապահպանական խնդիրներ են լուծում, այլև այն վայրերն են, որտեղ բնակիչները կարողանում են կտրվել բետոնե «ջունգլիներից»։

Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի համաձայն, որը հրապարակվել է 2017թ-ին, 2015թ. քաղաքի կանաչ տարածքները պաշտոնապես կազմել են մոտ 6,760 հա; Դա Երեվանի ընդհանուր մակերեսի մոտ 30%-ն է։ Կանաչ տարածքներ են բուսականության ամեն տեսակի ծածկերը, ներառյալ՝ ծաղկաթմբերը և սիզամարգերը՝ թե հանրային, թե մասնավոր տարածքները։

Ժամանակակից քաղաքներում մեկ անձին պետք է ապահովվի 20 մ² կանաչապատ տարածք, ըստ ԱՀԿ-ի, նվազագույնը պետք է կազմի 9 մ²/անձ: Սակայն Երևանում մեկ անձին հասնում է ընդամենը 7.6մ² կանաչ տարածք։ Չնայած դրան, Երևանի քարտեզի վրա նշված որոշ կանաչ գոտիներ անհասանելի են մարդկանց համար: Մայրաքաղաքում հաշված վայրեր կան, որտեղ բնակիչները կարող են ժամանակն անցկացնել բնության գրկում։

Երևանում կան զբոսայգիներ և այգիներ, դրանցում` նաև պատմական նշանակությանբ վայրեր։ Երևանի պատմական կանաչ տարածքները ներառում էին Նորքի անտառը, Դալմայի այգիները, «Հաղթանակ» զբոսայգու պուրակները և հարակից Բանջարանոցային շրջանը։ Սակայն Նորքի անտառը և Հաղթանակ զբոսայգու որոշակի հատվածներ էներգետիկ ճգնաժամի տարիներին ամայացան, այնուհետև կառուցապատվեցին առանձնատներով։

Մալաթիա-Սեբաստիա թաղամասի տարածքում և Կենտրոն վարչական շրջանին հարող Դալմայի հայտնի այգիները և Իսակովի պողոտայի մոտ գտնվող Երևանյան լիճը կարելի է համարել մայրաքաղաքի ամենաանտեսված հանրային տարածքները։

Մինչեվ վերջերս Երևանի Դալմայի այգիների տարածքը 750հա էր։ 2004 թ. ՀՀ կառավարությունը քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք որոշում կայացրեց օտարել այգիների մի մասը։ Որոշվեց այգիների տարածքից կանաչապատ թողնել միայն 256 հեկտարը։

Օտարման արդյունքում այգիների միջով կառուցվեց մայրուղի։ Օտարված մնացած մասը հատկացվեց կառուցապատողներին։ Այժմ Դալմայի այգիների տարածքը 238 հա է, որոնցից 35 հա-ի վրա իրականացվում են գյուղատնտեսական աշխատանքներ: Կանաչապատ տարածքներ են համարվում 63 հա, իսկ 115 հեկտարը չոր հողեր են։ Այսինքն, այգու 48%-ը չոր և անմշակ հողեր են։ Նույնիսկ այստեղով հոսող Հրազդանի ջրանցքը հարմարեցված չէ ջրօգտագործման համար։

Աղբյուրը՝
​Urbanista.am