2020-Ի ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ ՖՈՐԲՍԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ
05.03.2021
Forbes Travel Guide-ը համարվում է աշխարհի ամենաթրենդային րեյտինգը հյուրանոցնեի համար: Այսնտեղ հայնտվելը ադեն իսկ մեծ հաջողություն է, իսկ 4 կամ 5 աստղ ստանալը համարժեք է պրեմիում դասի հաստատություն լինելուն: Ինչպե՞ս են ընտրվում ցուցակում ընդգրկված «հաջողակ հյուրանոցները»: Իրականում Forbes-ի գնահատականը ամենախիստ, բայց ամենաարժանիներից մեկն է: Ընկերության ներկայացուցիչները գաղտնի այցելում են հյուրանոցները՝ առնվազն 2 գիշեր: Այդ ընթացքում յուրաքանչյուր մասնագետ հետևում է հիմնարկի աշխատանքին և սպսարկման որակին: Ամբողջությամբ հյուրանոցը գնահատում են 900 տարբեր կրիտերիաներով:
Forbes-ի չորս աստղ ստանում են այն հյուրանոցները, որոնք ունեն մասնագիտացված անձնակազմ, մատուցում են ամենաբարձր որակի ծառայություններ և ամբողջությամբ համապատսխանում են բոլոր ստանդարտներին: Հինգ աստղ ստանալու համար հյուրանոցը ոչ միայն պետք է ունենա լրացուցիչ ծառայությունների ցանկ, այլև պետք է մատուցի որոշ բացառիկ ծառայություններ: Հաճախ նման գնահատական ստանում են իսկապես հայտնի հյուրանոցները: Եկեք ավելի մանրամասն ծանոթանանք այն հինգ հյուրանոցներին, որոնք 2020 թվականին հայտվել են «Լավագույններից լավագույնը» ցուցակի մեջ:
«FOUR SEASONS RESORT THE BILTMORE SANTA BARBARA»
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հյուրանոցի շենքը կառուցվել է 1927 թվականին: Այն շրջապատված է հարմարավետ այգիներով և
տեղակայված է Խաղաղ օվկիանոսի ափին: Վերջին տարիներին հյուրանոցը ամբողջովին վերակառուցվել է և վերանորոգվել ներսից, որպեսզի համապատասխանի ժամանակակից հյուրանոցներին ներկայացված պահանջներին: Այս ամենի հետ մեկտեղ պահպանվել է շինության արտաքին տեսքը և յուրահատուկ հմայքը:
«FOUR SEASONS HOTEL AT THE SURF CLUB»
Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Հյուրանոցը կառուցվել է 1930 թվականին: Սակայն մեր օրերում հյուրանոցը ամբողջովին վերափոխվել է՝ ամերիկյան արտ-դեկո ոճով: Շքեղ հյուրանոցը ստեղծվել է հանրաճանաչ ճարտարապետ Ռիչարդ Մեյերի և ֆրանսիացի դիզայներ Ժոզեֆ Դիրանի կողմից: Հյուրանոցը բացվել է 2017 թվականաին:
“WYNN LAS VEGAS”
Լաս Վեգաս, Նեվադա, ԱՄՆ
“WYNN LAS VEGAS” հյուրանոցային հսկայական համալիրը զբաղեցնում է 87 հեկտար տարածք և տեղակայված է Լաս-Վեգաս-Ստրիպ բուլվարի վրա: Այս հյուրանոցը կյանքի է կոչում ամենահետաքրքիր, քաջ և գրավիչ բաները, դուք կարող եք պատկեացնել մտածելով Լաս Վեգասի կյանքի մասին:
“MONTAGE LOS CABOS”
Լոս կաբոս, Մեքսիկա
Օվկիանոսի ափին տեղակայվածը այս հյուրանոցը ունի ոչ այդքան սովորական տեսք: Կառույցները ամֆիթատրոնի տեսքով իջնում են դեպի հարմարավետ ափով փոքր ծոցը: Այստեղ լողալը շատ անվտանգ է և հարմար, քանի որ մի քանի ժայռեր պաշտպանում են ծոցը ուժեղ ալիքներից և այստեղ միշտ հանգիստ է:
«THE ST. REGIS BORA BORA RESORT»
Հյուրանոցը տեղակայված է մի քանի փոքր կղզիների վրա, որոնք շրջապատված են բյուրեղյա մաքուր կապույտ ջրերով: Տարածքին հատուկ ամառանոցները ընկղմված փարթամ այգիների մեջ: Ամբողջ հյուրանոցի տարածքում կան մոտ հարյուր առանձին ամառանոցներ: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի տեղի Օտեմանու լեռ:
«JUMBY BAY ISLAND»
Անտիգուա, Կարիբյան կղզիներ
Այս հյուրանոցը կարելի է համարել յուրահատուկ, քանի որ այն զբաղեցնում է առանձին կղզի: Հյուրանոցի տարածքում տեղակայված է մոտ հիսուն մասնավոր վիլաներ, որոնցից յուրաքանչյուրը կարող են տեղավորել մեկից մինչև ութ հյուր: Այս հիասքանչ հյուրանոցը կարող է պարծենալ ոչ միայն գեղեցիկ բնյությամբ, այլև գրագետ մտածված ենթակառուցվածքներով և բարձր մակարդակի սպասարկումով: