Հետաքրքիր փաստեր թեյի մասին

18.02.2021
Հետաքրքիր փաստեր թեյի մասին

Իսկ դուք գիտեք, որ իրականում կանաչ և սև թեյերը նույն բույսի տերևներն են, և նրանց տարբերությունը միայն կայանում է մշակման մեջ: Այսինքն, բաց թողելով մշակման փուլերից մեկը` ֆերմենտացիան, մենք ստանում են կանաչ թեյ: Իսկ կարմիր, սպիտակ, դեղին թեյերի դեպքում ֆերմենտացիան տեղի է ունենում մասամբ:

Կան բազմաթիվ հետաքրքիր ու տաօրինակ փաստեր թեյի մասին: Որոշեցինք կիսվել նրանցից մի քանիսով Ձեզ հետ:

 1.Նախկինում կային թեյասերներ, որոնք օգտագործում էին աղ թեյի մեջ, այլ ոչ թե շաքարավազ: Աղը մինչ օրս երբեմն թեյի մեջ օգտագործվում է Տիբեթում:

2. Երկրագնդի վրա ըմպում են ավելի քան 2 մլն բաժակ թեյ մեկ վայրկյանում:

3. Երբ թեյը դեռ նոր էր հայտնվել Եվրոպայում, շատերը չգիտեին, թե ինչպես պետք է այն օգտագործել, և անգամ թագավորական ընդունելություններից մեկի ժամանակ թեյի տերևներից պատրաստեցին... այո, աղցան :) Աղցանը շատ մեծ հաճույքով կերան, չնայած այն հանգամանքին, որ այն նախատեսված չէր ուտելու համար ;)

4. Ֆրանսիայոuմ XVII –րդ դարում թեյը օգտագործում էին ծխախոտի պես` թաթախելով այն կոնյակի մեջ, ինչը հաղորդում էր ավելի ուժեղ բուրմունք ծխախոտին: Կարծու՞մ եք այսքանով սահմանափակվում էին թեյի օգտագործման առումով: Իհարկե՝ ոչ, թեյի մոխիրը նաև ատամների սպիտակեցման համար էր:

5. Անգլիայում թեյը սկզբնական շրջանում գաղտնի էր ներմուծվում և վաճառվում էր միայն հատուկ փակ սրճարաններում, որտեղ կանանց մուտքն արգելվում էր: 
Ահա և իսկական սեռային խտրականություն. ինչպե?ս կարելի էր զրկել կանանց այս հրաշալի ըմպելիքը վայլելելու հաճույքից :)

6. Թեյի արժեքը կարող է լինել անկանխատեսելի, օրինակ, Da-Hong Pao  թեյն արժե  $1,2 մլն 1 կգ-ի համար, այն ունի առողջարար հատկություններ և գրեթե հնարավոր չէ գտնել վաճառքի մեջ: Իսկ  Pu-Erh թեյն ընդհանրապես շատ յուրահատուկ է, և թույլ նյարդային համակարգ ունեցող մարդկանց խնդրում ենք չկարդալ այս հատվածը. Pu-Erh նման է չորացրած մանր տերևների, բայց իրականում դա հատուկ թեյի տերևներ ուտող միջատների մարսված կերակուրն է: Թայվանական ֆերմերները հավաքում են այդ կղանքը հատուկ պինցետների և խոշորացույցների օգնությամբ: Արդյունքում ստացվում է շատ առողջարար և թարմեցնող թեյ, և նրա 1 կգ արժեքն է 1000$:

 

Թեյի իրական համն ու բուրմունքը զգալու համար անհրաժեշտ է այն պատրաստել հատուկ մոտեցմամբ, և նրա պատրաստումն անգամ համարվում է  արվեստ մի շարք երկրներում. Տիբեթում թեյի բաղադրության մեջ մտնում է նաև կաթ, աղ, եղնուղտի կարագ, այն լավ թաքացնում է, հագեցնում ու նաև օգտագործվում չորացրած տեսքով: Ամերիկացիները թեյի մեջ ավելացնում են երբեմն գազավորված ըմպելիք, մավրիտցիները` ըմպում են թեյը 3 անգամով` երեք տարբեր բաժակներից` սկսած ոչ քաղցրից մինչև ամենաքաղցրը, իսկ ուզբեկներն ավելացնում են թեյի մեջ պղպեղ:

Հայաստանում չնայած, որ թեյը  չի տարբերվոմ արտառոց և զարմանալի առանձնահատկություններով, սակայն կարող ենք պարծենալ մեր սարերի թարմ ու բնական խոտաբույսերից պատրաստված թեյերով, որոնք ոչ միայն ունեն բուժիչ հատկություններ, այլև շատ համեղ են, և մենք կարող ենք վայլել ամենահամեղ և անուշահոտ թեյերը մեր քաղաքի տարբեր անկյուններում: