Թռիչքուղեկցորդուհին բացահայտել է՝ օդանավում սուրճի և թեյի վտանգը

09.01.2021
Թռիչքուղեկցորդուհին բացահայտել է՝ օդանավում սուրճի և թեյի վտանգը

Հոնկոնգյան Cathay Pacific ավիաընկերության թռիչքուղեկցորդուհին բացահայտել է ինքնաթիռում տարբեր խմիչքների օգտագործման վտանգը: Այս մասին գրում է Express- ը:

Ըստ Դերի Լինի (Derry Lin) խոսքերի՝ նախ և առաջ ուղևորները արժե, որ հրաժարվեն օդային ուղևորության ընթացքում մատակարարվող ջրից, քանի որ այն «բնավ, այնքան մաքուր չէ, որքան կարծում են շատերը»: «Ինքնաթիռում ջուրը բացարձակ գարշելի է, և այն ցիստեռնը, որտեղից գալիս է ջուրը, բառացիորեն երբեք չի մաքրվում», - ասել է նա՝ խորհուրդ տալով խնդրել անձնակազմից միայն շշալցված ջուր:

Բացի այդ, թռիչքուղեկցորդուհին խորհուրդ է տվել, որ զբոսաշրջիկները ինքնաթիռով թռչելիս զերծ մնան նաև սուրճ և թեյ խմելուց, քանի որ ջուրը, որով պատրաստվում են այդ ըմպելիքները, նույնպես կարող է կեղտոտ լինել: «Խուսափեք օդանավում սորճից և խմեք այն, երբ հասնեք տեղ», - եզրափակել է Լինը:

Աղբյուր` Փաստինֆո