Աշխարհի ամենաբարձր շենքը

14.07.2020
Աշխարհի ամենաբարձր շենքը

Շինարարությունը արժեցել է մոտ US $1,5 մլրդ: 
Նախապես բացումը պլանավորված էր կատարել 2009թ.-ի սեպտեմբերի 9-ին` Դուբայի մետրոյի բացման հետ միաժամանակ, բայց բացումը տեղափոխվեց մինչև 2010թ. հունվարը՝ կառուցողների ֆինանսական խնդիրների պատճառով։ Երկնաքերը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին:

Շենքը հատակագծում ունի Y-ձև տեսք, որի "թևերը" հնարավորություն են տալիս մաքսիմալ օգտագործել արևային լույսը և վայելել քաղաքի համայնապատկերը պատուհաններից: Շենքը կառուցված է մոնոլիտ երկաթբետոնից, իսկ վերին չբնակեցված մասը (մոտ 46 հարկ)` պողպատյա կոնստրուկցիաներից: Ճակատը երեսպատված է չժանգոտվող պողպատով:
Բարձրությունը կազմում է 828 մ և ունի 163 հարկ: Շենքում գործում է 58 վերելակ և 8 շարժասանդուղք: Աշտարակի կենտրոնական մասի Otis Elevators–ի արտադրության վերելակները սլանում են 18մ/վ արագությամբ, և աշխարհում ամենաարագն են հանդիսանում այսօրվա դրությամբ:
Շենքում տեղակայված են կորպորատիվ և բնակելի տարածքներ, "Արմանի" հյուրանոցային համարներ և բնակարաններ, բազմաթիվ ռեստորաններ, հանգստի վայրեր, էլիտար խանութներ և այլն: 
Ըստ կառուցապատողի՝ գրասենյակային տարածքների վաճառքի գներն հասել են US$43 000-ի 1 մ² համար, իսկ "Արմանի" բնակարաններինը` մինչև US$37 500-ի: Սակայն Դուբայի անշարժ գույքի շուկայի ճգնաժամի պատճառով, այսօրվա դրությամբ զբաղեցված են առաջարկվող տարածքների կեսից պակասը: Այս շքեղ հյուրանոցում մեկ օր գիշերելն արժե 2 400$:

Բուրջ Խալիֆա
2008 թվականի մայիսի 9-ից այն համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը: