1 բաժակ սուրճից էլ էժան. Իտալիայում 1 եվրոյով տներ են վաճառվում
30.01.2020
Իտալական Բիզաչա կոմունայում բնակարան գնել ցանկացողները կարող են օգտվել աննախադեպ առաջարկից. տուն գնել մեկ բաժակ սուրճի գնով, այն է 1 եվրոյով, հաղորդում է korrespondent.net-ը։
Իհարկե, գնորդը պետք է վերանորոգի բնակելի տարածքը։
Իտալական Կամպանիա նահանգի Բիզաչա կոմունայում սկսվել է 1 եվրոյով պատմական շենքերի վաճառքը։ Վաճառքի են հանձնվել 90 տներ։
Տեղի իշխանությունները տարածքը բնակեցնելով ցանկանում են փրկել և նոր շունչ հաղորդել արդեն մահացող համայնքին։ Գնորդներից միայն մեկ բան է պահանջվում` վերանորոգել գնած տունը։
Փոխքաղաքապետ Ֆրանչեսկո Տարտալյան տուն գնել ցանկացողներին հայտնում է, որ տեղի բնակիչները շատ ընկերասեր են։ Նրա խոսքով, նորեկներին կցուցաբերվի ցանկացած օգնություն։
«Մենք ցանկանում ենք, որ այս վայրը կրկին փայլի»,– հայտնել է պաշտոնյան։
Աղբյուրը՝ Նովոստի–Արմենիա