34 կադր՝ «Անավարտ» Հայաստանից (լուսանկարներ)
26.07.2018
Ֆրանսիացի լուսանկարիչ Ջուլիեն Լոմբարդին իր (L’inachevé) «Անավարտ» անվանումն ունեցող լուսանկարների շարքում ներկայացրել է Հայաստանը ամենատարբեր ռակուրսներից և թե ինչպես է տրանսֆորմացվել այն Խորհրդային Միության փլուզումից հետո: Մասնագիտությամբ պատմագետ Լոմբարդին «Անավարտ» լուսանկարների շարքում պատմել է հայ ժողովրդի ապրելակերպի մասին և վավերագրել սովորական պահերը գեղարվեստական տեսանկյունից: Լուսանկարիչը ընդամենը երկու անգամ է եղել Հայաստանում 2012 և 2014 թվականներին վեց ամսով:
Ջուլիեն Լոմբարդին իր 2012-ի թվականի առաջին այցի մասին պատմում է, որ իր համար Հայստանը լրիվ չբացահայտված երկիր է, այն իր աշխարհագրական սահմանափակ կառուցվածքով, հարևան երկրների հետ վիճելի դիվանագիտական հարաբերություններով հազվադեպ է հայտնվում միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Իր այցի նպատակն էր Հայաստանը ներկայացնել ներկայիս իրավիճակի և ժամանակի մեջ: Հետագայում լուսանկարիչը իր ստեղծած վիզուալ ժառանգությունը ամբողջացրել է լուսանկարները տպագրելով գրքում և խոսել իր հայկական արմատների մասին:
Նյութի աղբյուր՝ www.vnews.am