Յոթ սենյակ, յոթ գույն նյույորքաբնակ արտիստից
18.06.2018
Բրուքլինի արդյունաբերական տարածքներից մեկը վերածվել է ընդգրկուն գունազարդ ցուցասրահի: 22,000 ոտնաչափ տարածքը տրանսֆորմացրել է նյույորքաբնակ արտիստ CJ hendry-ն: Ավստրալական արմատներով արտիստը ժամանակակից արվեստով հետաքրքրվողներին հայտնի է իր հիպեր ռեալիստիկ լայնամաշտաբ աշխատանքներով: Hendry-ի հերթական ցուցահանդեսը արտիստն անվանել է MONOCHROME: Ինչպես հայտնի է մոնոքրոմ կամ «մոնոքրոմատիկ լույս» տերմինը ծագում է տարբեր լուսային ալիքներից, որը մարդն ընկալում է իբրև տարբեր գույներ: Այս ցուցահանդեսի շրջանակներում արտիստը ներկայացրել է յոթ առանձնահատուկ սենյակների կոնցեպտներ, յուրաքանչյուրին տալով մոնոքրոմիկ գույներ: Ամենակարևորն այն է, որ սենյակների լուսավորությունն ընտրել է գունային գլխավոր էքսպերտ Pantone ընկերությունը:
«Յոթ սենյակ, յոթ գույն … սա զգայարանների համար տեսողական տոն կլինի».CJ hendry
Հեղինակ՝ Օվսաննա Սիմոնյան