Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Ջոնի Դեփ

01.09.2018
 Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Ջոնի Դեփ

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի այս պենտհաուսը գտնվում է Լոս Անջելեսի արվարձաններից մեկում: 165 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի բնակարանը գտնվում է Eastern Columbia շենքում: Այս տանը Ջոնի Դեփը բնակվել է ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդի հետ, որի հետ ամուսնացած էր 2015 թվականից: Երկհարկանի բնակարանն ամբողջությամբ նկարազարդված է բրազիլացի նկարիչների որմնանկարներով: Բնակարանում կա սպա-սրահ, ֆիթնես ստուդիա, ծովի ջրով մատակարարվող լողավազան, բազմաթիվ թանկարժեք կտավներ ու արվեստի նմուշներ : Սակայն Դեփն Էմբեր Հերդի բաժանումից հետո գրեթե մեկ տարի է, ինչ այս տանը չի բնակվում: «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի գլխավոր դերակատարը 2017 թվականին պենտհաուսը վաճառել է 1,5 միլիոն դոլարով: Ահա մի քանի լուսանկար դերասանի շքեղ և միևնույն ժամանակ արվեստով լի բնակարանից: