Ինչո՞ւ են թանկացել բնակարանները, եւ որքան կպահպանվի թանկացումը

26.10.2018
Ինչո՞ւ են թանկացել բնակարանները, եւ որքան կպահպանվի թանկացումը

Վերջին շրջանում Araratnews.am-ն արձանագրել է բնակարանների  եւ հողատարածքների գնաճ:  Ինչո՞ւ են թանկացել բնակարաններն ու հողերը, այս թանկացումը որքան կպահպանվի, զրուցեցինք  «Myrealty.am» անշարժ գույքի մասնագիտացված կայքի տնօրեն Անի Գալստյանի հետ: «Գնաճ իրոք  կա: Թանկացման պատճառներից մեկը երկրում իրավիճակի փոփոխությունն է: Մարդիկ հավատում են ապագային: Արտերկրից մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան, վարձակալում, նաև գնում են  բնակարաններ»,- ասաց կայքի տնօրենը:

Անի Գալստյանի խոսքով՝ հիմնականում մայրաքաղաքի փոքր կենտրոնում է բնակարանների գինը բարձրացել: Խոսքը  5000-10.000 դոլարի մասին է:

Ի տարբերություն բնակարանների, հողերի զգալի գնաճ չի նկատվել: «Պարզապես վաճառքն է ակտիվացել Ավանում, Դավիթաշենում»,- ասաց մեր զրուցակիցը:

Սակայն հիմա, ըստ  կայքի տնօրենի, արդեն գնաճի միտում չի նկատվում, ավելին՝  գների կայունացում է նկատվում: «Եթե  երկրում կոլապս չլինի,  ներքաղաքական իրավիճակը կայուն լինի, գնանկում չի լինի անշարժ գույքի ոլորտում»,- կարծում է Անի Գալստյանը:

Շաբաթներ առաջ կառավարությունը նվազեցրեց հիփոթեքով ձեռք բերվող  բնակարանների  տոկոսադրույքը: Անի Գալստյանը կարծում է՝ այս որոշումը դրական կազդի անշարժ գույքի ոլորտի վրա,  առքուվաճառքի գործարքները կավելանան: Բայց թե ինչքան կթանկանան բնակարանների գներն այս որոշումից հետո, բանախոսը դժվարացավ ասել:

Կադաստրի պետական կոմիտեն մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան և նրանում տեղի ունեցող զարգացումները:

Araratnews.am-ը կադաստրի պետական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանում 2018 թվականին անշարժ գույքի շուկայում հունվար-հուլիս ամիսների գործարքներն ի մի են բերվել: Պետք է փաստել, որ հենց տարեսկզբից  յուրաքանչյուր ամիս արձանագրվում է անշարժ գույքի գործարքների քանակի աճ:

Մասնավորապես, 2018 թ. հուլիսին՝ 2017 թ. հուլիսի համեմատ, անշարժ գույքի գործարքների քանակն աճել է 22,2%-ով: Ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին ամիսներին ոչ միայն արձանագրվում է գործարքների քանակի աճ, այլև աճում  են գործարքների քանակի աճի տեմպերը: Մասնավորապես.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Հ/Հ

Ամիս

2018թ.

2017թ.

Աճը (Նվազումը)

քանակ

%

5

Մայիս

13,540

12,122

1,418

11.7

6

Հունիս

13,741

11,999

1,742

14.5

7

Հուլիս

13,731

11,235

2,496

22.2

Փաստորեն, 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 89.741 գործարքներ, որոնց քանակը 2017 թվականի հունվար-հուլիս ամիսների (71,391) համեմատ աճել է 25,7 %-ով:

Անշարժ գույքի գործարքների քանակի 36,0%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, մարզերից առավել ակտիվ է եղել Կոտայքի մարզը, որտեղ արձանագրվել է հանրապետությունում իրականացված գործարքների 12,5%-ը, իսկ առավել պասիվ է եղել Վայոց ձորի մարզը, որտեղ արձանագրվել է հանրապետությունում իրականացված գործարքների ընդամենը 1,9 %-ը:

Անշարժ գույքի շուկայի ակտիվությունն առավել բնութագրող գործարքների տեսակներ են՝ անշարժ գույքի օտարման, գրավադրման և վարձակալության  գործարքները: Օտարման գործարքների դեպքում ևս տարեսկզբին արձանագրվել են օտարման գործարքների քանակի աճ: Մասնավորապես, 2018 թ. հուլիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գրանցված օտարման գործարքների քանակը 2017 թ. հուլիսի համեմատ աճել է 31,7%-ով: Վերջին ամիսներին ոչ միայն արձանագրվում է օտարման գործարքների քանակի աճ, այլ նաև աճում են օտարման գործարքների քանակի աճի տեմպերը: Մասնավորապես.

ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Հ/Հ

Ամիս

2018թ.

2017թ.

Աճը (Նվազումը)

քանակ

%

5

Մայիս

5,106

4,451

655

14.7

6

Հունիս

5,305

4,480

825

18.4

7

Հուլիս

5,497

4,175

1,322

31.7

Փաստորեն, 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին գրանցվել են անշարժ գույքի 34.559 օտարման գործարքներ, որոնց քանակը 2017 թվականի նույն ժամանակահատվածի (25.881)  համեմատ աճել է 33.5 %-ով:

Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,6%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 35,9%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններն են:

2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ օտարման գործարքների առավել մեծ քանակային աճ է գրանցվել հողամասերի օտարման գործարքներում: 

Նյութի աղբյուր՝ araratnews.am